Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար

Ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար
Միջազգային
00:12, 07 апрель 2024
Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ-ն  կարողանում է բացատրել, որ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման մեջ հակաիրանական որևէ բաղադրիչ չկա:

«Մենք իսկապես շատ լավ, բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե բոլոր ոլորտների հետ ունենք արդյունավետ երկխոսություն, մշտական կապի մեջ ենք եւ թյուրըմբռնում չկա: Ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել»,-ասաց նա: