Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստվածների թիվը կտրուկ աճել է՝ առաջին դեղաչափ ստացել է բնակչության 28 %-ը․ Ավանեսյան

Պատվաստվածների թիվը կտրուկ աճել է՝ առաջին դեղաչափ ստացել է բնակչության 28 %-ը․ Ավանեսյան
Հասարակություն
13:10, 03 ноябрь 2021
Պատվաստանյութերի որևէ պակաս չենք ունեցել, չունենք և չենք էլ ունենալու: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այն հնարավորությունը, որ ունեինք կանխելու մահերի այս մեծ թիվը, ցավոց սրտի, բաց է թողնվել՝ ասաց նախարարը՝ նշելով, որ պատվաստանյութերը Հայաստանում առկա են եղել մարտ ամսից, սակայն քչերն են գնացել պատվաստման։

Նախարարը հայտնեց, որ առողջապահական համակարգը աշխատում է գերլարումով․ «Մենք պատրաստ ենք օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել ու դա ահռելի թիվ է»։

Ավանեսյանը նաև նշեց, որ վերջին 1 ամսում կտրուկ աճ ունենք պատվաստումների հետ կապված՝ արդեն իսկ կատարվել է 817 290 պատվաստում, առաջին դեղաչափ ստացածները 28 % են, երկրորդը՝ 12%։ Պետությունը շարունակում է բանակցություններ նոր դեղաչափեր ձեռք բերելու համար: