Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 60 մլրդ դոլար և ATACMS հրթիռներ՝ ԱՄՆ-ից Ուկրաինային

Ավելի քան 60 մլրդ դոլար և ATACMS հրթիռներ՝ ԱՄՆ-ից Ուկրաինային
Միջազգային
11:05, 18 апрель 2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին օրինագիծը։ Այն ենթադրում է Կիևին ավելի քան 60 միլիարդ դոլարի հատկացում, հեռահար ATACMS հրթիռների և վարկային համակարգի անցում։

ATACMS-ներն ունակ են խոցել թիրախները մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա։ Կիևը վաղուց էր խնդրում իրեն փոխանցել առավելագույն հեռահարություն ունեցող մոդել։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանել է փաստաթուղթը և Կոնգրեսին կոչ արել հնարավորինս արագ ընդունել այն։

Ներկայացուցիչների պալատում օրինագծի քվեարկությունը նախատեսված է ապրիլի 20-ին։ Օգնության փաթեթը բաժանվել է երեք մասի՝ աջակցություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։ Յուրաքանչյուր փաթեթի քվեարկությունը տեղի կունենա առանձին։ 

Փաստաթղթից բխում է, որ 60-միլիարդանոց փաթեթից մոտ 23 միլիարդ դոլարն ուղղվելու է ԱՄՆ-ի սպառազինությունների զինանոցների համալրմանը։ Մոտ 14 միլիարդ դոլար կծախսվի Կիևի համար զենք գնելու վրա։ Եվս ավելի քան 11 միլիարդ նախատեսվում է ուղղել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների վրա։ 26 միլիարդ դոլար կուղղվի Ուկրաինային տրամադրվող օգնության հսկողությանը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը չորեքշաբթի հայտարարել է, որ քննարկմանը կներկայացվի  նաև սահմանների անվտանգության առանձին օրինագիծ: Պալատը քվեարկելու է դրա վերջնական ընդունման վերաբերյալ շաբաթ երեկոյան՝ ժամանակ տրամադրելով դեբատների և շտկումների համար: