Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարածաշրջանից ՌԴ-ի դուրս գալը հաղթական չի լինի Հայաստանի համար». ռուս փորձագետների կարծիքը հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Տարածաշրջանից ՌԴ-ի դուրս գալը հաղթական չի լինի Հայաստանի համար». ռուս փորձագետների կարծիքը հայ-ռուսական հարաբերությունների մասին
Միջազգային
14:11, 24 апрель 2024
Հայաստանի և Ռուսաստանի միջև հակասությունները գնալով ուժեղանում են և հասել են նոր՝ ավելի վտանգավոր մակարդակի։ Այս մասին հայտնել են ռուս փորձագետները: Թե ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, և որքանով կխորանան երկկողմ հակասությունները, ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևի կարծիքով՝ կախված է Հայաստանի իշխանություններից։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը բազմաթիվ խորհրդանշական քայլեր է արել՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, իսկ այժմ սկսել է գործնական քայլեր ձեռնարկել: 

«Իմ տպավորությամբ՝ Հայաստանի ղեկավարությունը ավելի շուտ հասնում է նրան, որ Ռուսաստանն ինքը հանդես գա գոյություն ունեցող հարաբերությունների վերանայման նախաձեռնությամբ: Ինչքանով ես եմ հասկանում, Ռուսաստանը մտադիր չէ դա անել»: Մեկ այլ ռուս քաղաքագետ՝ Սերգեյ Մարկեդոնովը, Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի պնդումները, թե նա չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, անվանել է «միակողմանի»։ «Իսկ ո՞վ է ասել, որ Արևմուտքն ավելի հաջող կլինի։ Ֆրանսիան նույնիսկ լոգիստիկա չունի: Իսկ ի՞նչ է, ֆրանսիական Total ընկերությունը դադարեցրե՞լ է ադրբեջանական նավթ գնել: 

Հունաստանը, որի վրա ուշադրություն է հրավիրում Փաշինյանը, չի՞ զբաղվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամությամբ «Տրանսադրատիկայի» շրջանակներում»,- հարց է տվել Մարկեդոնովը։ Օգտագործելով «հիվանդ գլխի» փոխաբերությունը, որը պետք է բուժել, ոչ թե կտրել, Մարկեդոնովը նշել է, որ այսօր Ռուսաստանն ու Հայաստանը հանգել են այն ընտրության, որ «կարիք չկա կտրելու, այլ պետք է վերցնել տոնոմետրը, չափել ճնշումն ու դեղ ընդունել»։ Ինչ վերաբերում է տարածաշրջանից Ռուսաստանի հնարավոր դուրսբերման մասին հայկական էլիտայի քննարկումներին, ռուս փորձագետը նշել է. «Ռուսաստանի դուրս գալը տարածաշրջանից հաղթական չի լինի Հայաստանի համար: Դա եղել է ոչ միայն սկզբին, այլև 20-րդ դարի վերջին։ Վստահ չեմ, որ դա պետք է կրկնել»: