Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնեն բազմաթիվ գերիներին, փախստականները չվերադառնան իրենց տները․ Ադամ Շիֆ

Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնեն բազմաթիվ գերիներին, փախստականները չվերադառնան իրենց տները․ Ադամ Շիֆ
Միջազգային
12:50, 29 ноябрь 2021
Հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում հիմա ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում։ Այս մասին Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացման ժամանակ ասաց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

Վերջինս ընդգծեց՝ որպես կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ հանգիստ չի լինի մինչև տուն չվերադարձնեն բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերեն վերջնական արդար խաղաղություն։

Նրա խոսքով` չնայած այս տարի առաջընթաց է գրանցվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոտրել է ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանով իրենց`կոնգրեսականների աշխատանքը չի ավարտվում։

«Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի հետ համագործակցությամբ շարունակելու ենք աջակցել և ուժեղացնել ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում։ Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,-ասաց Ադամ Շիֆը։