Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում ակնկալում ենք ռազմագերիների հարցի քննարկում. Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին. Տեսանյութ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանելով Civic.am-ի հարցին՝ Եվրամիությունը ինչո՞ւ կոշտ քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ավելի քան մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, ընդգծել է.  «Մենք դիվանագիտական քայլեր ենք ձեռնարկում, կապի մեջ ենք երկու կողմերի հետ, մեր քննարկումները շարունակվում են, հույս ունենք, որ կօգնենք երկու կողմերին՝ բարելավելու իրավիճակը։  Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ ակնկալում ենք ունենալ մեկ այլ հանդիպում՝ քննարկելու մարդասիրական խնդիրները։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ դրանք հրատապ լուծման կարիք ունեն»։ 

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նարա Մարտիրոսյան