Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում 44-օրյա պատերազմի գինը․ Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Արցախում 44-օրյա պատերազմի գինը․ Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Միջազգային
13:27, 02 март 2022
Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«ԵՄ-ն չի խնդրել Թուրքիային միանալ պատժամիջոցներին։ Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունենք։ Մեզ կապում են կոմերցիոն հարաբերություններ, եւ մենք չենք ցանկանում անել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն մեր երկրին»,- ասել է նա։
Միաժամանակ Կալինը կարծում է, որ Ռուսաստանի պահանջներն անիրատեսական են։ «Ինչպես Ղրիմի ճանաչումը, Ուկրաինայի զինաթափումը։ Մեր տեսանկյունից դրանք անընդունելի պահանջներ են։ Մենք կենտրոնացած ենք այս պատերազմի ավարտի, բանակցությունների սեղանի շուրջ հրադադարի որոշում կայացնելու, մարդասիրական միջանցք ստեղծելու վրա»։

«Չեմ ուզում հոռետես լինել, բայց պատկերը, որ տեսնում եմ, այնքան էլ խոստումնալից չէ։ Շատ ուժեղ հակառուսական կոալիցիա է ձեւավորվել։ Բայց պատերազմը խորացնելու փոխարեն պետք է հրադադարի բանակցություններ նախաձեռնել։ Եթե պատերազմը հասցնեն ընդլայնման աստիճանի, շատ լուրջ պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա»։