Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովայի նախագահը ստորագրել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտը

Մոլդովայի նախագահը ստորագրել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտը
Միջազգային
12:49, 04 март 2022
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեկ ստորագրել է Եվրամիությանը Քիշնևի անդամակցության պաշտոնական հայտը, հաղորդում է «Ազատության» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը։

Սանդուի խոսքով՝ Մոլդովան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի նկատմամբ, ապրել որպես ժողովրդավար և բարգավաճ երկիր, հանդիսանալ ազատ աշխարհի մասը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես երեկ ստորագրել էր Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական հայտը։

Փետրվարի 28-ին նման հայտ էր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։