Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է գործենք. Շարլ Միշելը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին

Մենք պետք է գործենք. Շարլ Միշելը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին
Միջազգային
17:55, 01 март 2022
Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությանը հատուկ ընթացակարգով անդամակցելու Ուկրաինայի հայտը «լեգիտիմ դիմում է, մենք պետք  շատ լուրջ պետք է այն ուսումնասիրենք այս ծանր ժամանակներում»:

Նման հայտարարություն Միշելն արել է Եվրախորհրդարանի նիստում:

Միշելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից հետո ասել է, որ Ուկրաինան որոշման է սպասում:

«Մի քանի րոպե առաջ նախագահ Զելենսկին բացեց սիրտը և հիշեցրեց ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելու հայտի մասին: Ես կարծում եմ, որ մենք պետք է գործենք… Դա բարդ որոշում է, բայց մենք պետք է… մշակենք որոշում, որպեսզի խորհուրդը կարողանա քննել այդ հարցը»,- ասել է Միշելը: