Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդականի հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդականի հետ
Միջազգային
16:35, 29 июнь 2022
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել և կից գրել է․

«Հունիսի 29-ին հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի շրջանակներում ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Քննարկել ենք անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները»։