Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի առնվազն 60 մլն դոլար

ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի առնվազն 60 մլն դոլար
Միջազգային
18:04, 29 август 2022
ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստանին հատկացնել առնվազն 60 մլն դոլար։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով կոմիտեի 2023թ. զեկույցում: 

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի համար նախատեսված 60 մլն դոլարն ուղղվելու է երկրի տնտեսական զարգացմանը, մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացմանը, էներգետիկ անկախությանը, ժողովրդավարության զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը։

 «Կոմիտեն մտահոգված է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներով և հումանիտար խնդիրների լուծմամբ, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտին, բնակչությանը բնակարանով ապահովելուն, սննդամթերքիբն, ջրին և այլն: Նախատեսվում է նաև երկու միլիոն դոլար հատկացնել Ղարաբաղի տարածքի ականազերծմանը»,- ասված է զեկույցում։