Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը չի կատարում իր խոստումները Ռուսաստանից համաշխարհային շուկաներ գյուղմթերքի մուտքի վերաբերյալ. Լավրով

Արևմուտքը չի կատարում իր խոստումները Ռուսաստանից համաշխարհային շուկաներ գյուղմթերքի մուտքի վերաբերյալ. Լավրով
Միջազգային
15:52, 06 сентябрь 2022
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արևմտյան երկրները չեն կատարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացառելու իրենց խոստումները՝ ՄԱԿ-ի հետ հուշագրի իրականացման շրջանակներում համաշխարհային շուկաներ գյուղմթերքի մուտքի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները «որոշումներ չեն կայացնում լոգիստիկ պատժամիջոցների բացառման վերաբերյալ, որոնք խոչընդոտում են հացահատիկի և պարարտանյութերի ազատ մուտքը համաշխարհային շուկաներ»։ 

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Ռուսաստանն աշխատում է ՄԱԿ-ի հետ՝ հասնելու Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է լսել հարաբերությունները բարելավելու վերաբերյալ արևմտյան երկրների առաջարկները, երբ նրանք պատրաստ լինեն երկխոսության։