Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրասն ընդունել է Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու հրավերը. Դաունինգ սթրիթ

Թրասն ընդունել է Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու հրավերը. Դաունինգ սթրիթ
Միջազգային
11:01, 07 сентябрь 2022
Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի նոր վարչապետ Լիզ Թրասն ընդունել է Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու հրավերը։

«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օտարերկրյա առաջնորդի հետ իր առաջին հեռախոսազրույցում (Թրասը) հաստատել է իր լիակատար աջակցությունն Ուկրաինայի առաջնորդին և հայտարարել, որ Ուկրաինան կարող է հույս դնել Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ օգնության վրա», - ասել է Դաունինգ սթրիթի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները «քննարկել են միջազգային անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը և միջոցները, որոնք անհրաժեշտ են Պուտինի ռազմական մեքենան ֆինանսավորող միջոցների հոսքը արգելակելու համար»: