Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ օրենսդիրները ցանկանում են Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից

ԱՄՆ օրենսդիրները ցանկանում են Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից
Միջազգային
10:43, 15 декабрь 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ՝ Սթիվ Քոենը և Ջո Ուիլսոնը, բանաձև են ներկայացրել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով հասնել Ռուսաստանի հեռացմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, գրում է Foreign Policy ամսագիրը։

Նշվում է, որ բանաձևը չունի պարտադիր ուժ և հանդիսանում է միայն խորհրդատվություն Սպիտակ տան համար։

Պարբերականն ընդգծում է, որ փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այն բանին, որ ԱՄՆ օրենսդիրների ջանքերը կաշխատեն։ 

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները պետք է ստորագրեն ցանկացած փոփոխություն, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս արգելափակել նման քայլը։.