Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն քիչ հավանական է համարել Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից

ԱՄՆ-ն քիչ հավանական է համարել Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից
Քաղաքականություն
21:36, 13 апрель 2022
 Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից քիչ հավանական է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:

«Չկա հստակ մեխանիզմ, որը մեզ հնարավորություն կտար հեռացնել Ռուսաստանին»,- ճեպազրույցում ասել է Քարփենթերը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ «քիչ հավանական է գտնել հնարավորություն՝ հեռացնելու Ռուսաստանին»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայում ռուսական կողմի գործողություններն Ուկրաինայում դատապարտում է կազմակերպության անդամ 55 երկիր, իսկ աջակցում է միայն Բելառուսը: