Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ՆԳ նախարարը զոհվել է Կիևի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով

Ուկրաինայի ՆԳ նախարարը զոհվել է Կիևի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով
Միջազգային
12:39, 18 январь 2023
Կիևի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ու նրա առաջին տեղակալը, հայտնել է ազգային ոստիկանությունը։

Ընդհանուր առմամբ ավիաաղետի զոհ է դարձել 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Զոհվածներից 9-ը եղել է ուղղաթիռում։

2021 թվականի հուլիսից Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում էր Դենիս Մոնաստիրսկին։

Ուղղաթիռը կործանվել է Բրովարի քաղաքում՝ մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ։