Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն իրեն ապակառուցողական է պահել Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը. իրանական աղբյուրներ

Բայրամովն իրեն ապակառուցողական է պահել Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը. իրանական աղբյուրներ
Միջազգային
13:58, 02 март 2023
Իրանը մեղադրել է Ադրբեջանի արտգործնախարարին Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիի հետ հանդիպմանը ապակառուցողական պահվածք ցուցաբերելու համար. վերջինս ժամանել է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժման նիստին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ առանձին հանդիպման ժամանակ իրանցի դիվանագետ Սաֆարին հաշվետվություն է ներկայացրել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերջին դեպքերի վերաբերյալ և Ադրբեջանի իշխանություններին խնդրել է փորձագետների խումբ ուղարկել Թեհրան՝ արագացնելու համար հետաքննությունը երկու երկրների համապատասխան փորձագետների միջոցով։ Սաֆարին Ադրբեջանի համապատասխան մարմիններին համագործակցության կոչ է արել: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված իրանական աղբյուրները հայտնում են, որ Բայրամովն իր հերթին ուշադրություն չի դարձրել միջադեպի վերաբերյալ Թեհրանի բացատրությանը և կրկնել է «ահաբեկչության» վերաբերյալ Բաքվի ապակառուցողական ու անհիմն թեզերը։