Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը 6,5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել «Գազպրոմի» հետ

Իրանը 6,5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել «Գազպրոմի» հետ
Տարածաշրջան
17:37, 01 ноябрь 2022
Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» պետական ​​կորպորացիայի հետ 6,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք պայմանագրերի կնքման մասին։

Պայմանագրերը 40 միլիարդ դոլար արժողությամբ շրջանակային համաձայնագրի մի մասն են, որը երկրները ստորագրել են 2022 թվականի ամռանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ։

Նշենք, որ անցյալ շաբաթ երկրները պայմանագիր են ստորագրել Ռուսաստանին իրանական արտադրության 40 գազատուրբինների մատակարարման վերաբերյալ։ Գործարքի արժեքը չի հրապարակվել, սակայն նշվել է, որ սա տեխնոլոգիական ոլորտում Իրանի նորագույն պատմության մեջ ամենամեծ արտահանման գործարքն է։