Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բենզինը հնարավոր է թանկանա․ Bloomberg

Բենզինը հնարավոր է թանկանա․ Bloomberg
Միջազգային
10:44, 10 май 2021
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներում հաքերային հարձակում է իրականացվել Colonial Pipeline խողովակաշարի օպերատորի վրա, ամենայն հավանականությամբ, բենզինը կթանկանա։ Մինչեւ հաքերային հարձակումը մեկ գալոն բենզինը արժեր 2,96 դոլար, իսկ հարձակումից հետո այն կարող է դառնալ 3 դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Հիշեցնենք, որ նշված խողովակաշարը ապահովում է վառելիքով 50 միլիոն ամերիկացիների։ Մինչ այդ Bloomberg-ում հաշվել են, որ մի քանի խտաբնակ շրջանում՝ ԱՄՆ արեւելյան ափին, կարող են առաջանալ ավտոլցակայաններում բենզինի մատակարարման հետ կապված խնդիրներ։