Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուլղարիան փակում է իր նավահանգիստները ռուսական բոլոր նավերի համար

Բուլղարիան փակում է իր նավահանգիստները ռուսական բոլոր նավերի համար
Միջազգային
12:45, 06 апрель 2023
Բուլղարիայի իշխանությունները փակում են իրենց նավահանգիստները ռուսական բոլոր նավերի համար՝ անկախ դրոշից, որով նրանք նավարկում են, հայտնում է PortSEurope-ը։

Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ից և կապված է պատժամիջոցների կատարման վերաբերյալ ԵՄ հրահանգի հետ։

Ռուսական դրոշներով նավերն այլևս չեն կարող մուտք գործել Բուլղարիայի նավահանգիստներ: Երկրի ծովային վարչակազմը արգելք է սահմանել ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում՝ բացառություն անելով միայն Ռուսաստանից ծայրահեղ անհրաժեշտության ապրանքների մատակարարման համար։

Այժմ արգելքի գործողությունն ընդլայնվում է. Ռուսաստանի ծովային նավագնացության ռեգիստրում գրանցված նավերը չեն կարողանա մուտք գործել բուլղարական նավահանգիստներ՝ ինչպես ծովային, այնպես էլ գետային։

Բուլղարիան մնում է ԵՄ միակ երկիրը, որը շարունակում է ծովով ռուսական նավթ գնել՝ շնորհիվ Բրյուսելում իշխանությունների կողմից բանակցված պատժամիջոցների բացառությունների: Մարտին նման մատակարարումների ծավալը տատանվել է օրական 63-ից 104 հազար բարելի սահմաններում. այսպես է գնահատել Bloomberg-ը՝ հիմնվելով լցանավերի տեղաշարժերի տվյալների վրա։

Այժմ բուլղարական նավահանգիստները կփակվեն ռուսական գրանցում ունեցող լցանավերի համար, որոնք կարող էին նավթ տեղափոխել՝ շրջանցելով «գնային առաստաղը»։ Եվրամիությունը և G7 երկրները սահմանել են բարելի դիմաց 60 դոլար: