Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին

Էրդողանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին
Միջազգային
15:45, 10 июль 2023
Անկարան հանդես է գալիս հօգուտ Ուկրաինայում շուտափույթ արդարացի և երկարաժամկետ խաղաղության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած ճեպազրույցում՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին թռիչքից առաջ։

Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հավատում է, որ հակամարտության ավարտը ներդրում կունենա ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության գործընթացի հետագա պարզեցման գործում։

Էրդողանի խոսքով՝ Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովն անցկացվում է գլոբալ կայունության և անվտանգության վրա Ուկրաինայում պատերազմի բացասական ազդեցության ճակատագրական ժամանակաշրջանում. «Այսքան ծայրահեղ ժամանակաշրջանում գագաթնաժողովի մասնակիցները ծրագրում են քննարկել շատ կարևոր որոշումներ, որոնք, անշուշտ, իրենց ներդրումը կունենան դաշինքի պաշտպանության ամրապնդմանը։ Միաժամանակ նախատեսվում է դիտարկել Ուկրաինայի հարցով որոշումները, որոնք ընդունվել են  ռազմաքաղաքական դաշինքի Մադրիդյան գագաթնաժողովում»։

 Էրդողանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կրկին կոչ կհնչեցնի՝ ուղղված դաշնակից երկրներին, «հրաժարվելու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ու սահմանափակումներ սահմանելու սխալ դիրքորոշումից»։

Նա նշել է, որ դաշինքի համար օրակարգի կարևոր կետ է մնում նաև ահաբեկչության դեմ պայքարի թեման. «Կքննարկենք այն քայլերը, որոնք նախատեսվում է ձեռնարկել այս ուղղությամբ»։

Թուրք առաջնորդն ընդգծել է, որ Անկարան բոլոր ժամանակահատվածներում աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» կուրսին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հայտի գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հուշագրի բոլոր դրույթները:

Ընդ որում, Էրդողանը Ստոկհոլմի հայտի թեման կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ. «Նախ՝ ճանապարհ բացեք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, այնուհետև մենք «կմաքրենք ճանապարհը» Շվեդիայի հայտի համար (ՆԱՏՕ), ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի դեպքում: Թուրքիան արդեն 50 տարի սպասում է ԵՄ դռների մոտ»: