Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են արձագանքման ծրագրերը ՌԴ-ի հարձակման դեպքում

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են արձագանքման ծրագրերը ՌԴ-ի հարձակման դեպքում
Միջազգային
11:02, 11 июль 2023
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են տարածաշրջանային պաշտպանության ծրագրերը ռուսական հարձակման դեպքում, հայտնում են Reuters-ը և DPA-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ծրագրերում, որոնք դեռ պետք է հաստատվեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, մանրամասն նկարագրված են գետնի վրա զորքերի ներկայությունը արագ ավելացնելու և ծովում, օդում, կիբերտարածությունում և տիեզերքում հնարավոր հարձակումներից պաշտպանվելու միջոցները:

Բացի դրանից, այդ ծրագրերի շրջանակներում դաշինքի անդամ երկրներին տրվելու են զորքերի արդիականացման և լոգիստիկայի բարելավման վերաբերյալ առաջարկություններ։ ՆԱՏՕ-ի անդամները նաև պետք է ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը. Reuters-ը գրում է, որ ՀՆԱ-ի 2%-ը կլինի դաշինքի նվազագույն պահանջը։

«Խոսքն ավելի շատ մարդկանց հավաքագրելու, ուսուցումների, վարժանքների մասին է: Խոսքը պաշարների, կազմավորումների ստեղծման, սարքավորումների գնման մասին է, մենք խոսում ենք նաև արտադրական հզորությունների մասին»,- ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը։ 

Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչները կարծում են, որ այդ ծրագրերի իրականացման համար մասնակից երկրներից կպահանջվի մի քանի տարի, գրում է Reuters-ը։