Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան կասկածներ, որ որոշ եկեղեցականներ գտնվում են դրսի հատուկ ծառայությունների ազդեցության տակ

«Ադրբեջանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, ու Ալիևը կարող է Պուտինի հետ ինչ-որ շփումներ ունենալ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ կապված, բայց չեմ կարծում, որ հետդարձի ճանապարհ կա Ալիևի համար»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա՝ ռուսական որոշ շրջանակների ձեռնտու չէ սահմանազատումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ այդպիսով կթուլացնեն իրենց ազդեցությունը երկու երկրների վրա։ 

Որոշ քաղաքական գործիչների կողմից Տավուշում կազմակերպված ցույցերի վերաբերյալ Աղազարյանը ասաց. «Նրանց նպատակը իշխանափոխությունն է, և, ցավոք սրտի, փորձում են որոշակի թեմաներ շահարկել, որովհետև ընտրությունների միջոցով իրենք չեն կարող հասնել իշխանության»։

Ինչ վերաբերում է որոշ եկեղեցականների մասնակցությանը այդ ցույցերին ու ապատեղեկատվությունների տարածմանը, Աղազարյանն ասաց. «Ռոբերտի և Սերժի առանցքի շուրջ հավաքված որոշ եկեղեցականներ փորձում են ազդել մարդկանց վրա, և կան կասկածներ, որ որոշ եկեղեցականներ էլ գտնվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների ազդեցության տակ»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան