Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ծառայության նոր մրցույթ է հայտարարվում 2 մարզի և Երևանի համար. Բադասյան

Պարեկային ծառայության նոր մրցույթ է հայտարարվում 2 մարզի և Երևանի համար. Բադասյան
Հասարակություն
22:06, 21 июль 2021

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։


1️⃣Ուսուցման տևողությունը 5 ամիս է:


 2️⃣Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով:


 3️⃣Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»: