Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 24-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լսումներին

Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 24-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լսումներին
Հասարակություն
11:46, 17 ноябрь 2023
Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023թ. գրության, Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Սամվել Շահրամանյանը իր պատասխանում մասնավորապես նշել է․

«Ի պատասխան Ձեր 2023 թվակաանի նոյեմբերի 13-ի գրության՝ հայտնում եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի լսումներին նախատեսում եմ մասնակցել նոյեմբերի 24-ին»։