Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացն ավարտվել է

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացն ավարտվել է
Հասարակություն
18:35, 30 ноябрь 2023
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
 
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս հավուր պատշաճի կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր գնահատականը։