Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները 5 քաղաքացու են ափ դուրս բերել Սևանում խափանված մոտորանավակից

Փրկարարները 5 քաղաքացու են ափ դուրս բերել Սևանում խափանված մոտորանավակից
Հասարակություն
10:03, 23 август 2021
Օգոստոսի 22-ին, ժամը 17։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանի թերակղզու դիմաց մոտորանավակը խափանվել է ջրի մեջ: 

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել մոտորանավակը եւ 5 քաղաքացիներին (մոտ 6,5 կմ)։