Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը․ԱԻՆ

Փրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը․ԱԻՆ
Հայաստան
18:06, 14 август 2021
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարներն ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: