Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացու վթար ռեստորանի մոտ

Մահացու վթար ռեստորանի մոտ
Հասարակություն
10:20, 31 август 2021
Օգոստոսի 30-ին, ժամը 22:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի «Սև քար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Մ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Տ․ Հ․-ն և ևս երկու տուժած նույնպես հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարները մեկ քաղաքացու դի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։