Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործող իշխանությունը պատերազմից հետո կարողացավ սոցիալական ցնցումներից զերծ պահել երկիրը, փախստականների, ներքին տեղահանված անձանց ընթացիկ նվազագույն ապրուստի խնդիրները լուծել․ Հովսեփ Խուրշուդյան

Գործող իշխանությունը պատերազմից հետո կարողացավ սոցիալական ցնցումներից զերծ պահել երկիրը, փախստականների, ներքին տեղահանված անձանց ընթացիկ նվազագույն ապրուստի խնդիրները լուծել․ Հովսեփ Խուրշուդյան
Հասարակություն
21:41, 28 февраль 2021
Ազատ քաղաքացի Հովսեփ խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արտահերթ ընտրությունների մասով․

Ես դժգոհ եմ կառավարության իրականացվող տնտեսական զարգացման եւ իրավական բարեփոխումների տեմպից։ Բայց միաժամանակ արդար չի լինի չնշելը որոշ դրական հանգամանքները․   

Գործող իշխանությունը պատերազմից հետո կարողացավ սոցիալական ցնցումներից զերծ պահել երկիրը, փախստականների, ներքին տեղահանված անձանց ընթացիկ նվազագույն ապրուստի խնդիրները լուծել, կրկնապատկել Արցախին հատկացվելի միջպետական տրանսֆերը, ընդունեց կուսակցությունների եւ դատական բարեփոխումների խիստ կարեւոր եւ առաջադեմ օրենքները, պատերազմից եւ ԿՈՎԻԴ-ից հետո մակրոտնտեսական կայունություն ապահովեց (դրամի 10-15 տոկոս արժեզրկումը իմ վերջին տարիների մշտական պահանջն էչ, քանի որ 1 դոլարի դիմաց 480 դրամի կուրսը խոչընդոտում էր տեղական արտադրությանը եւ արտահանմանը եւ խրախուսում ներմուծումը, ու լավ է, որ դրամի 7-8 տոկոս անկում տեղի ունեցավ), Հայաստանը պահպանում է արտաքին աշխարհում տնտեսական եւ քաղաքական բարձր վարկ, որի շնորհիվ  հնարավոր եղավ մեծ ծավալի էժան եվրոբոնդեր տեղադրել, որը խիստ անհրաժեշտ էր պատերազմից ու ԿՈՎԻԴ-ից կրած վնասների ֆոնին, բայց հարց է, թե մեկ այլ (օրինակ, ռուսամետ) կառավարություն կկարողանա՞ր նման ծավալի էժան ռեսուրսներ ներգրավել թե ոչ։ Արցախի հարցում Մինսկի խմբի հետ համագործակցությունը, Ռուսաստանից գոնե որոշակի դիստանցիա պահելը (Խծաբերդի հարցում ռուսներին ուղղված մեղադրանք, Իսկանդերների խնդրի բարձրաձայնում եւ այլն), հարկերի հավաքագևրման բարձր ծավալ հունվար-փետրվար ամիսների համար, ինչը տնտեսական աշխուժացման ցուցանիշ է եւ այլն։ Այս ամենի գրավականը նաեւ կոնսոլիդացված կառավարության առկայությունն է, որն ունի ԱԺ-ում կայուն մեծամասնություն։ Եթե առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ լինեն ես լուրջ վտանգ եմ տեսնում, որ ոչ միայն  նախկինները կստանան հարաբերական մեծամասնություն՝ նորաստեղծ պրոքսի ուժերի ասպարեզ նետելու ու աճեցնելու միջոցով, բայց որեւէ ուժ չի ունենա կայուն մեծամասնություն եւ Արցախյան խնդրի սրվածության ֆոնին կստանանք անդադար քաղաքական ցնցումների ու անկայունության շրջան»։