Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 303.325 պատվաստում. Առողջապահության նախարարություն

Սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 303.325 պատվաստում. Առողջապահության նախարարություն
Հասարակություն
17:03, 06 сентябрь 2021
Հայաստանում շարունակվում է պատվաստումային գործընթացը: Մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ` կատարվել է 303.325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195.290, երկրորդ դեղաչափ` 108.035։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու հիշեցնում, որ «Կորոնավակով» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկայով», «Սպուտնիկ-Վիով» և «Սինոֆարմով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են: Հիվանդացության սեռատարիքային ցուցանիշները` ստորև.