Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ է խոսել վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ

Ինչ է խոսել վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ
Հասարակություն
14:01, 17 апрель 2024
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։

Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Այս մասին իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հրապարակելով լուսանկարներ և նշելով, որ հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։

Վարչպետի հետ միասին Ոսկեպարում են ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման և սահմանաագծման հանձաժողովի աշխատանքները ղեկվարող Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Տավուշի մարզպետը: