Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրապարակման մեջ հիշատակված իբր «պարտքով ապրելու» մասին պնդումը ամբողջովին սուտ է․ իմ ապրելակերպը միշտ համապատասխանել է իմ եկամուտներին․ երբեք պարտքեր չեմ ունեցել․ Ավետ Պողոսյան

Հրապարակման մեջ հիշատակված իբր «պարտքով ապրելու» մասին պնդումը ամբողջովին սուտ է․ իմ ապրելակերպը միշտ համապատասխանել է իմ եկամուտներին․ երբեք պարտքեր չեմ ունեցել․ Ավետ Պողոսյան
Հասարակություն
14:19, 02 март 2021
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
 
«Սիրելի ընկերներ,

Օրաթերթերից մեկը ստահոդ նյութ է հրապարակել, մի քանի լրատվամիջոցներ արտատպել են այն: Հոդվածում առկա ստերի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը.

2007 ից պարբերաբար ճնշումներ են բանեցվել իմ և իմ ընտանիքին պատկանող հրատարակչատան նկատմամբ՝ կապված իմ քաղաքական գործունեության հետ, ինչին ի պատասխան մենք իրավական գործընթացներով պաշտպանել ենք մեր իրավունքերը, ընդ որում՝ բացառապես ներպետական ատյաններում, և միշտ ապացուցել ենք մեր ճշմարտացիութունը: Նյութից տպավորություն է ստեղծվում՝ իբր ես քաղաքական ապաստան եմ խնդրել ԱՄՆ-ում 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո: Պաշտոնապեա հայտարարում եմ՝ ես երբեք որևէ երկրում քաղաքական ապաստան չեմ հայցել: Իսկ 2008-ին, մարտի 1-ից հետո երկու անգամ եմ եղել ԱՄՆ-ում: Առաջին անգամ՝ Հարվարդի համալսարանում բանակցային հմտությունների կատարելագործմանն առնչվող դասընթացին մասնակցելու, երկրորդ անգամ՝ իմ քաղաքական գործունեության շրջանակներում սփյուռքի կառույցների և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ հանդիպելու նպատակով: Երկու անգամ էլ սահմանված ժամկետում վերադարձել եմ հայրենիք: 

Մարդկանց կյանքում կարող են լինել դժվար ժամանակներ, և յուրաքանչյուրը ինքն է որոշում ինչպես լուծել իր խնդիրները: Ինչևէ, հրապարակման մեջ հիշատակված իբր «պարտքով ապրելու» մասին պնդումը ամբողջովին սուտ է: Իմ ապրելակերպը միշտ համապատասխանել է իմ եկամուտներին, երբեք պարտքեր չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, նույնիսկ վարկ չունեմ:

Ամենայն հարգանքով բոլոր մասնագիտութունների նկատմամբ՝ այդ թվում՝ վարորդների, ես տաքսու վարորդ երբեք չեմ աշխատել:
Մնացած անհեթեթություններին ընդհանրապես անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում:

Նյութի հրապարակումը ամրապնդում է իմ այն համոզմունքը, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում շարունակվող ռեֆորմները ճիշտ են, և անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպես են մեկնաբանվում տարբեր հայտնի շրջանակների կողմից, դրանք լինելու են շարունակական՝ որպես նպատակ ունենալով ավելի արդյունավետ կառավարում իրականացնելը: 

Հ.Գ. մասնագիտական պարկեշտություն ունեցող լրատվամիջոցները այս տեքստը կարող են օգտագործել որպես ստահոդ հոդվածի հերքում»։