Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը. Արմեն Սարգսյան

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ  ամենադաժան՝ Արցախյան  երկրորդ պատերազմը. Արմեն Սարգսյան
Հասարակություն
10:57, 27 сентябрь 2021
Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ   ամենադաժան՝ Արցախյան  երկրորդ պատերազմը։

Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ...

Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։ 

Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց  շարժվենք. առաջ...

Նախագահ Արմեն Սարգսյան