Քաղաքացիակենտրոն
լրատվություն

13 տարի անց նույն ուժերը կրկին պատերազմ են հայտարարել ժողովրդին․ Արման Բաբաջանյան, 1in.am

Եթե բուն դրված նպատակը կարողանանք ախտորոշել, ապա, կարծում եմ, այսօր` Մարտի 1-ից 13 տարի անց, մեզ ավելի հեշտ կլինի հասկանալ դրված նպատակն իր գործն արեց, թե ոչ, և արդյոք իրագործվել է այդ նպատակը, թե ոչ: Այս մասին «Առաջին լրտվական»-ի հետ զրույցում նշել է «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Որովհետև հիմա, հատկապես այս օրերին տեղի ունեցողի լույսի ներքո 13 տարի առաջ տեղի ունեցածը բոլորովին այլ իմաստ ու նշանակություն է ստանում այն իմաստով, որ 13 տարի առաջ էլ թիրախն իրականում առանձին ցուցարարները չէին, որոնք սպանվեցին փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակի ներգրավմամբ: Թիրախը 13 տարի ևս ՀՀ քաղաքացին էր, ՀՀ ժողովուրդն էր, ՀՀ ժողովրդի իշխանությունն էր: 13 տարի առաջ գրեթե նույն ուժերը, որոնք այսօր պատերազմ են հայտարարել ժողովրդին և ժողովրդի իշխանությանը, փորձ արեցին 10 քաղաքացու գնադակահարմամբ հաղթահարել ժողովրդի իշխանությունը: 13 տարի առաջ ևս ժողովուրդը միայնակ հաղթահարեց այդ մարտահրավերը»,-ասաց Արման Բաբաջանյանը: