Քաղաքացիակենտրոն
լրատվություն

51-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել

51-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Հասարակություն
13:29, 02 ноябрь 2021
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է:

Կատարվում է քննություն։