Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թատրոններ կամ ռեստորաններ այցելելիս պետք է պարտադիր պատվաստված լինել. Ավանեսյան

Թատրոններ կամ ռեստորաններ այցելելիս պետք է պարտադիր պատվաստված լինել. Ավանեսյան
Հասարակություն
13:41, 04 ноябрь 2021
Առողջապահության նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները, որոնք նախընտրում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու փոխարեն թեստավորվել և բացասական պատասխանը ներկայացնել գործատուին, կպարտավորվեն պատասխանը ներկայացնել ոչ թե 14 օրը մեկ, այլ 7:

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ նոր նախագծով ընդունվելու են նաև այլ սահմանափակումներ: Դրանցից են, օրինակ, թատրոններ, ռեստորաններ կամ այլ փակ տարածքներ այցելելիս անձը պետք է պարտադիր պատվաստված լինի:

Ավանեսյանի խոսքով՝ նախագիծը վերջնական հաստատվելուց հետո Կառավարությունն այն կընդունի: