Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք․ վերահսկողական աշխատանքները շարունակվում են

2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք․ վերահսկողական աշխատանքները շարունակվում են
Հասարակություն
18:46, 06 ноябрь 2021
Վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

2 տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն»։