Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020թ. հուլիսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրում. Գայանե Ղարագյոզյան

2020թ. հուլիսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրում. Գայանե Ղարագյոզյան
Հասարակություն
13:27, 08 ноябрь 2021
Հոկտեմբեր ամսին կառավարության կողմից` երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում իրականացված բարեփոխումներից մեկն էլ վերաբերում է այն շահառուներին, որոնք չեն հասցրել դիմել երեխայի ծննդյան աջակցության համար մինչև երեխայի մեկ տարին լրանալը:

Այս մասին, այսօր` նոյեմբերի 8-ին «Արմենպրես»-ի տաղավարում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

«Սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրում ընդգրկվելու համար շահառուները չեն հասցրել դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը, քանի որ մենք ունենք պահանջ, որ պետք է դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը: Խնդիրը կապված է նրանում, որ տասներկու ամիսներ մարումներ ունենալու պայմանը փոփոխվեց այս տարվա հուլիսի 15-ին, այսինքն, եթե նախկինում մենք ասում էինք, որ շահառուն երեխայի ծննդյան ամսվա մեկի դրությամբ պետք է ունենա տասներկու ամիս, այժմ այդ տասներկու ամիսները վերաբերում են դիմելու օրվա դրությամբ: Եվ քանի որ փոփոխությունն ընդունվեց հուլիսի 15-ին, 2020թ. հուլիսին ծնված երեխաների ծնողները չհասցրեցին դիմել ծրագրում ընդգրկվելու համար, հետևաբար կարվի բացառություն 2020թ. հուլիսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրում անկախ այն հանգամանքից, որ լրացել է երեխայի մեկ տարին»,-հավելեց նա: