Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ կանայք հարձակվել ու հայհոյախառն բառերով սպառնացել են ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին. Հայկ Ստեփանյան

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ կանայք հարձակվել ու հայհոյախառն բառերով սպառնացել են ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին. Հայկ Ստեփանյան
Հասարակություն
22:13, 06 март 2021
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
«Այսպես կոչված «հայրենիքի փրկության շարժման» անդամ կանայք «հարձակվել» ու հայհոյախառն բառերով սպառնացել են ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին։Սրա մասին քիչ առաջ իր էջում գրել է Ռոմանովը։

Սա Հային ոչ հարիր պահվածք է։ Ողջ աշխարհում հայերին ճանաչում են, որպես հյուրասեր և բարեհամբյուր ժողովուրդ։ Երկար տարիներ ապրելով Ռուսաստանում միշտ հպարտացել եմ, քանի որ յուրաքանչյուր Հայաստանում եղած ռուս ինձմեծ գոհունակությամբ պատմել է, թե որքան ջերմ են իրեն ընդունել Հայաստանում։

Հիմա ես ամաչում եմ։ Ամաչում եմ, քանի որ Ալեքսեյը սկսած 2018 թվականից մեծ գործ է արել մեզ համար, ռուս և ոչ միայն ռուս ժողովրդին ցույց տալով թե որքան միասնական ենք, որքան սեր կա մեր մեջ։ Ցույց է տվել օրինակ, թե ինչպես կարող է Ժողովուրդը հեղափոխություն անել առանց արյուն թափելու։ Եւ շատ ռուսներ օրինակ էին վերցրել և Ռուսաստանում ցույցերին բղավում էին «ուզում ենք ինչպես Հայաստանում»։

Կեղծ փրկիչները պառակտում են ոչ միայն մեզ մեր մեջ, այլ նաև մեր հյուրերին հայհոյելով Հայաստանի և Հայ Ժողովրդի անունն են վարկաբեկում։

Այս խայտառակությանը պետք է արձագանքեն ոչ միայն պատկան օրինապահ մարմինները, այլ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia ֊ը, և 17+ի կազմակերպիչները և դրանց առաջնորդողները։ Բռնություն, հայհոյանք, սպառնալիք… Ժամանակն է կանգնեցնել այս անհեթեթությունը»։