Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրի սակագինը չի բարձրանա միայն սոցիալապես անապահով սպառողների համար. ՀԾԿՀ նախագահ

Ջրի սակագինը չի բարձրանա միայն սոցիալապես անապահով սպառողների համար. ՀԾԿՀ նախագահ
Հասարակություն
17:36, 10 ноябрь 2021
Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ համաձայնագրի կնքման հետ կապված քննարկումները գրեթե ավարտել ենք։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ համաձայնագրով այնպիսի մեխանիզմ է առաջարկվում, որ 10 տարվա կտրվածքով վարձավճարների նվազում չի լինի։ Քննարկվում է 10 տարվա համար մոտ 200 դրամի սակագին ունենալու հարցը։

«Շրջանառության մեջ է դրվում նաև կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ ավելացնել, որոնց համար սակագինը չի փոխվի»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։