Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանոյի արժեքը նրա մեջ չի, թե որտեղ է թաղվում․ Վահագն Խաչատրյան

Վանոյի արժեքը նրա մեջ չի, թե որտեղ է թաղվում․ Վահագն Խաչատրյան
Հասարակություն
14:27, 25 ноябрь 2021
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ որոշվեց Վանո Սիրադեղյանի աճյունը Պանթեոնում չամփոփել։

Ի պատասխան Վահագն Խաչատրյանն ասաց, թե որոշ հանգամանքներ կան, քննարկել են, այդ հանգամանքները հաշվի են առել և որոշում են կայացրել։ 

«Վանո Սիրադեղյանի արժեքի գնահատականներ մի տվեք։ Արժեքը նրա մեջ չի, թե որտեղ է թաղվում, արժեքը նրա մեջ է՝ հիշողությունը կա, թե չկա, ես այդպես եմ գնահատում որպես մարդ։ Վերջին անգամ Վանո Սիրադեղյանի հետ խոսել եմ այն ժամանակ, երբ որ այստեղից գնացել է, քսան տարի առաջ, դրանից հետո առիթ չեմ ունեցել, ցավոք սրտի»,-ասաց Վահագն Խաչատրյանը։ 

Այնուհետև նա հավելեց, որ Վանո Սիրադեղյանն իր ընկերն է և խնդրեց, նրա հետ կապված այլ հարցեր չտալ, քանի որ գտնում է, որ հիմա կառավարությունը, ինքը և իր ընկերները, անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, թաղման արարողություններն անել այն բարձր մակարդակով, որին արժանի է։  

«Վանո Սիրադեղյանը եղել է մեր շրջապատի մարդ, Վանո Սիրադեղյանը եղել է Նիկոլ Փաշինյանի, իմ ընկերը և էլի շատ մարդկանց։ Թե ինչու վերջին երեք տարվա ընթացքում Վանո Սիրադեղյանը չի վերադարձել, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ամեն մեկն անձնական որոշում է կայացնում»,-ասաց Վահագն Խաչատրյանը։