Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը». Արտակ Բեգլարյանը՝ միջազգային կառույցներին

«Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը». Արտակ Բեգլարյանը՝ միջազգային կառույցներին
Հասարակություն
12:14, 22 декабрь 2021
Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը:

Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան միկրոբլոգում:

«Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչու են որոշ միջազգային առաջնորդներ գովաբանում Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը, եթե դա միջազգային իրավունքով պարտականություն է և Ադրբեջանն էլ դեռ պահում է բազմաթիվ հայերի՝ որպես պատանդներ:

Տղե՛րք, եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, դուք խրախուսում եք հանցավոր վարքը»,- նշել է Արտակ Բեգլարյանը: