Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»․ հաշվապահությունից հափշտակել են մոտ 15 միլիոն դրամ. shamshyan.com

Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»․ հաշվապահությունից հափշտակել են մոտ 15 միլիոն դրամ. shamshyan.com
Հասարակություն
11:14, 23 декабрь 2021
Երեկ, դեկտեմբերի 22-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։