Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտուշ Ղուկասյանն ազատվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պարտականություններից՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ

Արտուշ Ղուկասյանն ազատվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պարտականություններից՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ
Հասարակություն
14:53, 04 январь 2022
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեխանիկոս Արտուշ Ղուկասյանը 2016 թ. փետրվարից գլխավորում էր  «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը: Վերջին վեց ամսում՝ ռեկտորի պաշտոնակատար, քանի որ լրացել էր պաշտոնավարման ժամկետը, իսկ 2021 թ. դեկտեմբերի 20-ին լրացել էր նաեւ պաշտոնակատարի լիազորությունների ժամկետը:

Պաշտոնավարման գլխավոր արդյունքը, ըստ Արտուշ Ղուկասյանի, Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր՝ չորս տարի ժամկետով, ընդ որում՝ գործընթացը մեկնարկել էր 2019 թ. սեպտեմբերին:

Արտուշ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական;

Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները ներկայումս կատարում է պրոռեկտոր Թեհմինա Մարությանը:

2021 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի խորհրդի կազմը:

Առաջիկայում տեղի կունենա խորհրդի անդրանիկ նիստը, կընտրվի խորհրդի ղեկավար կազմը, որից հետո կհայտարարվի մրցույթ՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար: