Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալի դին․ Shamshyan.com

Երևանում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալի դին․ Shamshyan.com
Հասարակություն
11:40, 12 январь 2022
Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Պարեկներ սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենավիթի քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ,  52-ամյա  Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական: