Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանությունը Գյումրիում սպանված շների մասին հաղորդումներ է ստացել. Զարզանդ Գաբրիելյան

ՀՀ ոստիկանությունը Գյումրիում սպանված շների մասին հաղորդումներ է ստացել. Զարզանդ Գաբրիելյան
Հասարակություն
13:10, 15 февраль 2022
ՀՀ ոստիկանությունը հաստատում է, որ բնակիչներից հաղորդումներ են ստացվել Գյումրիում սպանված շների մարմնի մասերի հայտնաբերման մասին:

«Փետրվարի 14-ին, Գյումրի քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 11-ի երեկոյան շենքի շքամուտքում նկատել է կտրված շան գլուխ՝ վզկապով, ինչի մասին հայտնել է կենդանասեր Հ․ Դ-ին։

Փետրվարի 13-ին, նույն քաղաքացուհու շունը, իրենց բնակարանի դռան դիմաց բերել գցել է շան հետին զույգ ոտքեր՝ կոնքային հատվածով։ Հանգամանքները պարզվում են»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ահազանգի հիման վրա նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի օրերին Գյումրիում գլխատված ու մասնատված մարմիններով շներ են հայտնաբերվել, իսկ երեկ արդեն՝ կրակոցի հետքերով,  կիսասատկած վիճակում:

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի դեպքերը սկզբում համացանցում, այնուհետև արդեն կենդանասերների խմբերում բարձրաձայնելուց հետո շներին հայտնաբերած քաղաքացիները դիմել են Ոստիկանություն, ներկայացրել համապատասխան հաղորդումներ: