Քաղաքացիակենտրոն
լրատվություն

110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում քաղաքացիական կենտրոն է բացվել

110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում քաղաքացիական կենտրոն է բացվել
Հասարակություն
13:25, 18 февраль 2022
ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, փետրվարի 17-ին Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն:

Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը և այլ պաշտոնատար անձինք։

Արդարադատության նախարարության և «ՀայՓոստի» հետ համատեղ ստեղծված Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՔԿԱԳ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Առաջիկայում ավելի արդիականացված և շուրջ 350-400 հանրային ծառայություններ մատուցող Քաղաքացիական կենտրոն կբացվի նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ընկերության համագործակցության ամրապնդման նպատակով կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։