Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում հաստատված իր քաղաքացիներին աջակցելու նպատակով նոր հարթակ է գործարկել

Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում հաստատված իր քաղաքացիներին աջակցելու նպատակով նոր հարթակ է գործարկել
Հասարակություն
21:25, 09 март 2022

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը կարևոր տեղեկություն է տարածել այն ուկրաինացիների համար, ովքեր պատերազմի պատճառով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և փնտրում են բնակվելու վայր, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց անվճար տեղավորելու իրենց տներում։

Դեսպանությունից հայտնել են, որ գործարկվել է «Ապաստարան» պաշտոնական կայքը:

«Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին, որտեղ կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:


Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին գտնել ապաստարան, ովքեր հարկադրված են եղել գալ Հայաստան՝ փախչելով պատերազմից»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։