Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես «վերաբերմունք» բառի հետ պրոբլեմ ունեմ. սա ոչ թե զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի, այլ նրանց կրթության իրավունքի ապահովման հարց է. Վիլեն Գաբրիելյան

Այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ներկայացրած նախագծի գաղափարին կողմ է, սակայն ունի տեխնիկական առարկություն: 

«Սկզբունքային որևիցե բան չունեմ, բայց, ճիշտն ասած, երբ դուք սկսում եք հիմնավորել, իմ սկզբունքայնությունը սկսում է արթնանալ: Ես կողմ եմ ոչ թե վերաբերմունքի համար, որովհետև ես էդ «վերաբերմունք» բառի հետ պրոբլեմ ունեմ. զինվորական ծառայությունն արդեն իսկ տվյալ մարդու համար սահմանափակումներ է նշանակում: Ես կողմ եմ այս նախագծին, որովհետև մենք մարդուն Սահմանադրությամբ տրված կրթության իրավունքն ենք փորձում ապահովել, քանի որ ծառայության ընթացքում նրա այդ իրավունքը որոշակիորեն սահմանափակվում է: Այստեղ կա ոչ թե վերաբերմունքի, այլ կրթության իրավունքի հարց. վերաբերմունք նշանակում է էմոցիա»,- հավելեց Վիլեն Գաբրիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: